Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:






