Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Գրողների միության հոբելյանի կապակցությամբ ցուցահանդես և պոեզիայի ցերեկույթ կազմակերպվեց

Հայաստանի գրողների միության 85-ամյակի առթիվ նոյեմբերի 29-ին միությունում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են դասական և ժամանակակից գրողների անհատական, խմբակային լուսանկարներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ 85 տարվա ընթացքում միության անդամները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, եղել տարբեր վայրերում ու անմահացրել են իրենց հիշողությունները խմբակային լուսանկարներով նաև, որոնք ներկայացված են ցուցահանդեսում:

Խոսելով գրողների միության կարևոր դերի մասին` Միլիտոնյանն ասաց, որ այն բազմաթիվ գործառույթներ է իրականացնում: «Մենք «Գրական թերթ»-ի միջոցով բացահայտում ենք շնորհալիներին, իսկ «Գրեթերթ»-ի միջոցով հարթակ է տրամադրվում երիտասարդ ստեղծագործողներին: Իրականացվում են հանդիպումներ, քննարկումներ, գրողների հետ զրույցներ: Մեզ մոտ գործում է «Ցոլքեր» խումբը, որտեղ երիտասարդ գրողների հետ աշխատում են ավագները»,-շեշտեց միության նախագահը:

Նա նշանակալի համարեց թարգմանական գրականության զարգացումը, միջազգային հարթակներում հանդես գալու, տարբեր կազմակերպությունների, այլ երկրների գրողների միությունների հետ աշխատանքը, ընթերցողների հետ հանդիպումները:

«Մեզ համար առաջնահերթ է գրական մթնոլորտի պահպանումը, և պետք է շեշտեմ, որ յուրաքանչյուր գրող իր ստեղծագործական աշխարհով, ներկայությամբ ուրույն երևույթ է»,-եզրափակեց նա:

Ցուցահանդեսը դիտելուց հետո ներկաները մասնակցեցին պոեզիայի ցերեկույթին, որտեղ ներկայացվեցին հետաքրքիր և բազմաբովանդակ բանաստեղծություններ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին