Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Մեկնարկել է «Հեռուստամարաթոն-2019»-ը. ՈՒՂԻՂ

Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հեռուստամարաթոն-2019»-ն այս տարի կրում է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագիրը:

12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ, հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

Առցանց նվիրատվության մեխանիզմին ցանկացողները կարող են ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հասցեով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա:

Նախորդ տարի «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար:

Հեռուստամարաթոնին հետևեք այստեղ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին