Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Նշվել Է ֆիլմը, որն ամենից մեծ շանսերն ունի ստանալու 2020 թվականի «Օսկար»-ը

Gold Derby կայքի վերլուծաբանները, որն զբաղվում Է զվարճանքի ոլորտում կանխատեսումներ անելով, գնահատել Է, թե «Օսկար» ստանալու ինչ շանսեր ունեն այս տարվա հաջողված ֆիլմերը, ինչպես նաեւ ռեժիսորներն ու գլխավոր դերակատարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փորձագետների կարծիքով, «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու ամենամեծ շանսն ունի Մարտին Սքորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման, որը Netflix-ով կցուցադրվի նոյեմբերի 27-ին:

Երկրորդ տեղում դրել են Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ժապավենը, երրորդում՝ «Ամուսնական պատմություն»-ն Է, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Սքառլեթ Յոհանսոնը եւ Ադամ Դրայվերը:
Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր»-ն այս վարկանիշում զբաղեցրել Է տասներորդ հորիզոնականը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, ինչպես կարծում են վերլուծաբանները, կարող Է հաղթել Մարտին Սքորսեզեն: Փոքր-ինչ պակաս շանսեր ունեն Քվենտին Տարանտինոն եւ Պոն Չժուն Հոն, որն այս տարի ներկայացրել Է «Պարազիտներ» դրաման:

«Կնոջ լավագույն դեր» ցուցակում առաջատարներն են՝ Ռընե Զելվեգերը («Ջուդի»), Սքառլեթ Յոհանսոնը եւ Շառլիզ Թերոնը («Սկանդալ»), իսկ «Տղամարդու լավագույն դեր» կատեգորիայում մեծ հավանականությամբ «Օսկար»-ի դափնեկիր կարող են դառնալ Հոաքին Փենիքսը, Ադամ Դրայվերը եւ Ռոբերտ դե Նիրոն:
Ամերիկյան կինոակադեմիան 24 կատեգորիայում անվանակարգորդներին կհայտարարի 2020 թվականի հունվարի 13-ին: «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը պլանավորված Է փետրվարի 9-ին, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին