Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Լիբանանում հայկական կապիտալը վտանգված է. բանկերում կա մոտ 3-5 մլրդ դոլար

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «սատար կանգնելու հարյուր հազարավոր լիբանանահայերին» եւ նրանց Հայաստանում ընդունելու ու օգնություն տրամադրելու ծրագրեր իրականացնել:

Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Լիբանանում այլեւս չկան հարյուր հազարավոր լիբանանահայեր, եւ նրանց թիվը լավագույն դեպքում 45-50 հազարի շրջանակում է: Լիբանանահայերը ոչ մի պարագայում չեն ցանկանում գալ Հայաստան, եւ միակ հարցը, որ այսօր նրանց հուզում է՝ իրենց երկրի բանկային համակարգի կայունության վերականգնումն է:

Լիբանանյան բանկային համակարգը դեֆոլտի եզրին է, լիբանանյան արժույթը՝ ֆունտը, անընդհատ արժեզրկվում է, եւ բանկերը հրաժարվում են վերադարձնել մարդկանց ավանդները: Տարբեր հաշվարկներով լիբանանյան բանկերում կա 3-5 մլրդ դոլարի հայկական ծագումով կապիտալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին