Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Մերկելը բացատրել է Սիրիայում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական փոփոխությունն անհրաժեշտ է պայմաններ ստեղծելու համար, որոնք թույլ կտան փախստականներին վերադառնալ իրենց բնակավայրեր: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկման առաջին հարցը եղել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հեյր Պեդերսենի գործունեությունը՝ կապված Սիրիայի Սահմանադրական  կոմիտեի հետ:

«Մեզ պետք են Սիրիայում քաղաքական փոփոխություններ, մեզ պետք է աշխատանք նոր Սահմանադրության ուղղությամբ, որովհետև միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի Սիրիայում երաշխավորել փոփոխություններ, որոնց պարագայում ինչ-որ մի օր փախստականները Հորդանանից, Լիբանանից, Թուրքիայից, և հնարավոր է, Գերմանիայից կկարողանան վերադառնալ հետ: Այսօր նման պայմաններ չկան: Դրա համար ես շնորհակալ եմ ՄԱԿ-ին այդ ջանքերի համար»,- հայտարարել է Մերկելը՝ Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում:    

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին