Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. «Սանիթեք» ընկերությունը սնանկ է ճանաչվել. ավելի քան 60 ընկերության պարտք է

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Օրաթերթին հայտնի է դարձել, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, եւ պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին:

Ընկերությունը «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 մլն դրամ, եւ դատարանը բավարարել է «Մոսէսքո»-ի դիմումը: «Սանիթեք»-ին սնանկ ճանաչելու պահանջով հոկտեմբերի 29-ին դատարան է դիմել նաեւ ավտոպահեստամասերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Նյու Թրաք» ընկերությունը, որի տնօրեն Լյուդվիգ Պարոնյանը օրաթերթի հետ զրույցում ասել է, թե «Սանիթեք»-ն իրենց էլ 27 մլն 245 հազար դրամ է պարտք:

«Կապի դուրս չեն գալիս արդեն: Փնտրում եմ, չեմ գտնում… Միակ հույսը պարտատերերի ժողովն է, որին հնարավոր է հանդիպենք ընկերության ղեկավարության հետ»,- ասել է Լ. Պարոնյանը: Թերթը պարզել է նաեւ, որ «Սանիթեքը» ավելի քան 60 ընկերության պարտապան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին