Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Որքանով է մետաղի թափոնի հանձնման հասցեները ֆեյսբուքում տարածելը երկրի վարչապետի գործը 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շտապ տարածել» կոչով գրառումները Ֆեյսբուքում նորություն չեն: Սակայն ուշագրավ է, որ երեկ նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեքստը սկսելով «խնդրում եմ հնարավորինս շատ տարածել» կոչով: 

Խոսքը ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու կոնկրետ կազմակերպության հասցեների մասին է: 

Այն, որ մեքենաների հնամաշ թափքերն իսկապես պատուհաս են դարձել, ու դրանցից պետք է ազատվել, որևէ տարակույս չկա: Հարցն այն է, թե որքանով է մետաղի թափոնի հանձնման հասցեները Ֆեյսբուքում տարածելը երկրի վարչապետի գործը: 

Պատահական չէ, որ այս գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր կատակում էին. 

«Իսկ լավ անտիֆրիզ որտե՞ղ կա, չէիք ասի՞», «Իսկ շիշ որտե՞ղ հանձնենք, պարոն վարչապետ», «Էս դու գործի չե՞ս», «Երբ ՀՀ վարչապետը նաև PR-շիկ է» և այլն: 

Շատերն էլ նկատում էին, որ անիմաստ է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, պարգևավճարներ տալ, եթե բոլորի գործերը, միևնույն է, վարչապետն է անելու:

Ի դեպ, ուշագրավ է, որ այսօրվա իշխանությունները ընդդիմադիր ժամանակ այս նույն կազմակերպությանը մեղադրում էին մոնոպոլիայի մեջ և կապում Սերժ Սարգսյանի անվան հետ: 

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին