Կիրակի, 08. 03. 2026

spot_img

ԵՄ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ ներկայացրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցին Մերեդիթն անդրադարձավ նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Առաջինը՝ մենք բավական հավակնոտ տեսլական ենք տեսնում ՀՀ վարչապետի և կառավարության կողմից բարեփոխումների առումով, որոնք ներառում են արդարադատության բարեփոխումները, կոռուպցիայի հաղթահարման և պետական կառավարման բարեփոխումները: Երկրորդը՝ Հայաստանը մի երկիր է, որը հայտնի է իր նորարարություններով: Նորարարությունները հենց հայերի սրտում են: Եվ երրորդ պատճառը՝ մենք պետք է ներդրում կատարենք երիտասարդների մեջ, որովհետև Հայաստանի ապագան մարդիկ են, դրանք խելացի և պայծառ երիտասարդներն են»,- ասաց Մերեդիթը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին