Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Դիակիզումը մեր ավանդույթին հարիր չէ. կարծում ենք՝ ժողովուրդը կպահի իր ավանդույթը. Տեր Եսայի քահանա Արթենյան

Դիակիզումը մեր ավանդույթին հարիր չէ: Կարծում ենք, որ ժողովուրդը կպահի իր ավանդույթը և այդ օրենքն իրականում իր հազիվ թե ամբողջապես կիրառվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով 2020-ին ՀՀ-ում 2 դիակիզարան կառուցելուն:

«Ենթադրվում էր, որ եթե օրենքն ընդունվել է, պետք է որ, ի վերջո, նաև կառուցեին դիակիզարաններ: Դիակիզման հետ կապված եկեղեցին ունի իր դիրքորոշումը. մեր ավանդույթին այդ դիակիզումը հարիր չէ: Բայց օրենքն ընդունված է, բնական է, որ դիակիզարաններ, ի վերջո, պետք է սարքվեին: Մենք կարծում ենք, որ ժողովուրդը կպահի իր ավանդույթը և այդ օրենքն իրականում դժվար թե ամբողջապես կիրառվի, հենց միայն այն պատճառով, որ ժողովուրդն ունի իր ավանդույթը և կպահի այն»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նոյեմբերի 25-ին «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը ասել էր, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի. «Օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը»,- հայտարարել էր Արման Իսկանդարյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին