Բելառուսի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր, «Միսս Բելառուս-2018» Մարիա Վասիլևիչը իր ինստագրամյան էջում մեղադրել է բրիտանական The Times պարբերականին սուտ լուրեր տարածելու մեջ: Նա հերքում իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ սիրային կապ ունենալու լուրերը:
«Ես խոսքի ազատության կողմնակից եմ, սակայն բարի եղիր պատասխանատվություն կրել քո արտաբերած խոսքի համար, հատկապես, եթե դու առաջատար պարբերականներից մեկի լրագրող ես»,- գրել է նա:






