Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

Հայաստանի և Արցախի երաժիշտների համատեղ համերգով նշվեց Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյա հոբելյանը

ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Այստեղ Հայաստանն է» խորագրով երեկոն:  Համերգին մասնակցեցին Արցախի պետական ջազ-նվագախումբը և երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները:

«Ինձ համար կյանքում ամենակարևորը մարդկանց միասնությունն է, և այդ միասնության մեջ գուցե իմ երգը դեր է խաղում, գուցե մարդիկ ուրախության և ոգևորության պահերին լսում են այն: Այսօր այդ միասնականությունն այլ նշանակություն ունի, որովհետև Արցախի իմ բարեկամ երաժիշտները` մեծահասակները, փոքրերը միավորված են մեկ ծրագրի շուրջ: Ինձ համար էական է, որ մեզ հաջողվել է նրանց բերել Հայաստան, որտեղ կարող են ցույց տալ իրենց շնորհն ու ապացուցել, որ խոսում ենք միևնույն լեզվով, նույն մշակույթի կրողներն ենք»,- «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:

Կոմպոզիտորի խոսքով` դա է պատճառը, որ համերգն անվանել է «Այստեղ Հայաստանն է»: Նրա հավաստիացմամբ` Հայաստանի և Արցախի միջև որևէ անջրպետ չկա, և զորավոր մարդկանց միավորման փաստն այն է, ինչ այսօր տեղի է ունենում բեմում:

Խոսելով նվաճումներից` Ամիրխանյանը խոստովանեց, որ գրեթե ամեն օր ունենում է փոքր կամ մեծ ձեռքբերումներ, բայց այսօրվա նվաճումն այն է, որ համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել են մի քանի օր առաջ: «Դա ամենամեծ գնահատականն է»,-եզրափակեց կոմպոզիտորը:

Համերգին ներկայացվեցին ամիրխանյանական սիրված մեղեդիներ` «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Հայրենի երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ ստեղծագործություններ:

Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի՝ ջազ-նվագախմբի և երգչախմբի համար արած նոր գործիքավորմամբ հնչեցին առաջին անգամ:

Երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Համերգն անցկացվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին