Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ո՞ր ապրանքները կթանկանան հունվարի 1-ից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Թերթը պարզել է, որ եկող հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները: Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը թերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու են եկամտահարկը: Ըստ տնտեսագետի` գնաճը կոմպենսացնող գործոն է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը:

Իսկ գյուղատնտեսության շարունակվող անկումը, ըստ նրա, կարգավորվող է. անհրաժեշտ է, օրինակ, բարձրացնել վերամշակող ընկերությունների դերը: Անդրադառնալով բեռնափոխադրողների՝ Վերին Լարսում ունեցած հայտնի խնդիրներին` տնտեսագետը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Վերին Լարսի հետ կապված խնդիրն էլ կլուծվի, որովհետև հիմա Տարածքային կառավարման նախարարությունը, որը պատասխանատու է ենթակառուցվածքների համար, մտադիր է մեկ կամ երկու լաստանավ գնել, գուցե և Ռուսաստանից»: 

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին