Երկուշաբթի, 28. 04. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Արայիկ Հարությունյանի հրաժարականը հասավ ԱԺ

Հրապարակ թերթը գրում է.

ՀՅԴ-ն օրերս գրավոր դիմում է ուղարկել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով։ Խմբակցությունները, մեր տեղեկություններով, ուսումնասիրել են առաջարկը և, ըստ ամենայնի, գրավոր կպատասխանեն ՀՅԴ-ականներին։

Չնայած յուրաքանչյուր խմբակցություն ունի նախարարին անվստահություն հայտնելու օրենսդրական հնարավորություն, սակայն այս նստաշրջանում և´ ԲՀԿ-ն, և´ ԼՀԿ-ն կանգնած են հարցի լուծման տեխնիկական անհնարինության առջև։

Բանն այն է, որ այդ գործընթացը ժամանակատար է, օրենքով երկշաբաթյա ժամկետ է նախատեսված, որպեսզի նախ հարցապնդում ուղարկվի կառավարություն, որից հետո խորհրդարան ներկայացվի անվստահության նախագիծ, իսկ այս նստաշրջանի վերջին քառօրյան նշանակված է դեկտեմբերի 3-ին։ ԼՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրենք ընդհանրապես զրկված են այդ հնարավորությունից, քանի որ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որ նստաշրջանի ընթացքում մեկ անվստահության նախագիծ ներկայացնի խմբակցությունը, իսկ ԼՀԿ-ն Ջանջուղազյանի վերաբերյալ արդեն ներկայացրել է։ Հետևաբար, խմբակցությունները, ըստ ամենայնի, պատասխանելու են, որ հաջորդ նստաշրջանի ժամանակ կքննարկեն Հարությունյանի հարցը: 

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին