Ուրբաթ, 20. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Ալեն Սիմոնյանն ուզում է օրենքով արգելել Ամանորին կտրված եղևնիների վաճառքը

«Ժամանակ» թերթը գրում է. 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուզում է օրենսդրական փոփոխության միջոցով արգելել կտրված եղևնիների և այլ փշատերևների վաճառքը Ամանորին՝ թույլատրելով միայն փակ արմատային համակարգով ծառերի վաճառքը:

Չնայած առաջին հայացքից սա բնապահպանական քայլ կարող է թվալ, սակայն ամբողջ աշխարհում տարածված է ամանորյա եղևնիների աճեցման պրակտիկան, երբ 4-5 տարեկան եղևնիները հատվում են, և դրանց փոխարեն աճեցվում են նորերը: Սա նույնպիսի գյուղատնտեսական ճյուղ է, ինչպես կաղամբի կամ լոլիկի աճեցումը: 

Ամբողջ աշխարհում տնկում և կտրում են նաև շինափայտի ու այլ նպատակներով նախատեսված անտառներ, և դա ամենևին չի համարվում հակաբնապահպանական, այլ ճիշտ հակառակը՝ կոչված է պահպանելու բնական անտառները:

Այնպես որ, պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, այլ պետք է ընդօրինակել դրական փորձը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին