Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Հայ-իրանական երկաթգծի կառուցումը կբերի տնտեսական հեղափոխության. «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրեն

Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայաստանցի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը:

«Հայ-իրանական երկաթգծի կառուցման միջոցով ցանկանում ենք, որպեսզի Իրանը  Հայաստանի և Վրաստանի միջոցով միանա Եվրոպային։ Վստահ ենք, որ այս ծրագրի իրագործումը տնտեսական առումով մեծ հեղափոխություն կառաջացնի: Այս փուլում մենք դեռևս ուսումնասիրում ենք ծրագիրը, այն գործնական ուսումնասիրության փուլում է, վստահ ենք, որ դրանից հետո անցնելու ենք գործնական քայլերի։ Այս ամենի լավագույն ապացույցն այն է, որ վերջերս մեր ճանապարհաշինության նախարարը հանդիպել է իր հայ գործընկերոջը և քննարկել ծրագիրը։ Գործնական առաջարկ է դրվել սեղանին, ըստ որի, երկաթգծի կառուցման 30 տոկոսը պետք է ստանձնի Հայաստանը, իսկ մնացած 70-ը՝ Իրանը»,-նշեց Նարիմանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը կյանքի կոչելու համար պահանջվում է երկու երկրի համատեղ ջանքերը և անհրաժեշտ է նպաստել դրանց տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին