Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ջերմուկցիներն իրենց խաբված են զգում. առաջիկայում Ամուլսարի ցույցերի նոր ալիք է բարձրանալու

«Փաստ» թերթը գրում է.

Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ամուլսարի թնջուկի հետ կապված՝ իշխանությունները հենց տեղում վարչական լծակներ են օգտագործում՝ փորձելով ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել, որպեսզի կարողանան համաձայնություն ձեռք բերել հանքի շահագործման հարցում։ 

Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված հատկապես առանձնակի ակտիվություն են դրսևորում «տեղական» ղեկավարները, որոնց հանձնարարական է իջեցվել՝ բնակչության շրջանում «կոնսենսուս» ձևավորելու քայլեր ձեռնարկել։ 

Թերթի զրուցակիցը, ով տեղի բնակիչ է, նշել է, որ Ջերմուկում և շրջակա գյուղերում, այսինքն՝ այն հատվածում, որն անմիջական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման աշխարհագրական դիրքի հետ, «ջերմուկցիներն իրենց խաբված են զգում և այլևս չեն վստահում կառավարության գործողություններին ու խոստումներին, քանի որ ոչ մի կերպ բնակիչները չեն կարող ընդունել ու հասկանալ, թե ինչպես կարելի է հանքը շահագործել՝ ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալով»։ 

Տեղեկություններ կան նաև, որ առաջիկայում Ամուլսարի ցույցերի նոր ալիք է բարձրանալու, որից անմասն չի մնա նաև մայրաքաղաքը:

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին