Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գործկոմի նիստի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քննարկման արդյունքում որպես ՀՖՖ նախագահ գործկոմի անդամներին առաջարկել է ընդունել հրաժարականի դիմումը.«Ես առաջարկեցի գործկոմի անդամներին ընդունեն իմ հրաժարականի դիմումը»:

Գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ ընդունել են հրաժարականի դիմումը։ 

«Մենք ընդունել ենք պարոն Վանեցյանի հրաժարականի դիմումը, պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար: Քննարկելով իրավիճակը՝ եկել ենք եզրակացության, որ հայկական ֆուտբոլը պետք է առողջանան: Գործկոմն ու Վանեցյանը եկել են այդ հարցում ընդհանուր հայտարարի: Դեկտեմբերի 23-ին կլինի ժողով, որի ժամանակ կընտրվի նոր գործկոմ և ՀՖՖ նախագահ: Այդ պահից սկսած այս գործկոմը չի գործի»,– ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին