Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա այցով մեկնել է Թաիլանդ՝ կոչ անելով առավել արդյունավետ միջոցներ ձեռնարկել երեխաներին սեռական բռնությունից և թրաֆիքինգից պաշտպանելու համար, գրում է tert.am-ը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 82-ամյա քահանայապետը, որը պապի պաշտոնում առաջին անգամ է այցելում Թաիլանդ, գովաբանել է կառավարությանը` երկրի` մարդկանց առևտրով զբաղվելու պատճառով վատ համբավի դեմ պայքարելու համար, սակայն նշել է, որ ավելին է պետք անել:
«Մեր ժողովուրդների ապագան մեծապես կախված է այն բանից, թե մենք ինչպես կապահովենք մեր երեխաների արժանապատիվ ապագան»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ ելույթ ունենալով Թաիլանդի կառավարական շենքում:
Նա կոչ է արել եղանակներ գտնել՝ «չարն արմատախիլ անելու և երեխաների արժանապատվությունը վերականգնելու» համար:






