Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ժամանեցին Հռոմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 21-ին ժամանեցին Հռոմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, «Չամպինո» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ստեֆանո Ձանինին և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը:

Հռոմում ՀՀ վարչապետը կայցելի Իտալիա Սենատ, որտեղ կհանդիպի Սենատի նախագահ Մարիա Էլիբետա Կազելատիին:

Հաջորդ օրը` նոյեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին ինստիտուտ(ICE), որտեղ կհանդիպի ICE նախագահ Կառլո Ֆեռռոյի հետ:

Նախատեսվում է, որ վարչապետը հարցազրույց կտա  իտալական «Corriere della Sera» օրաթերթին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կմեկնեն Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կոթողիկե եկեղեցի և Լևոնյան վարժարան, որտեղ նրանց կդիմավորեն Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:

ՀՀ վարչապետը այցելելու է նաև Կիջի պալատ, որտեղ առանձնազրույց է ունենալու Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել էր Միլան, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին