Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Երևանի 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ կունենա` նախկին 300 մլն դրամի փոխարեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Մինչ նոյեմբերի 27-ին քաղաքային իշխանությունները Երևանի եկող տարվա բյուջեի նախագծի հանրա­յին լսումներ կկազմակերպեն: Օրաթերթի ուսումնասիրությունը պարզել է, որ մայրաքա­ղաքի 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ կունենա, այնինչ նախկին տարիների ամենա­մեծ դեֆիցիտը մոտ 300 մլն դրամ է եղել, այսինքն՝ բազմապատիկ պակաս:

Եկող տարի ծախսերի թերակատա­րումն էլ կգերազանցի նախորդ տարիներին այն դեպքում, երբ, օրինակ, 2018-ին մի քանի ամիս Երևանը քա­ղաքագլուխ չուներ: Երևանի գլխավոր ֆինանսական փաստաթղթով՝ քաղաքային բյուջեն հաջորդ տարի կու­նենա 107 միլիարդ 120 մլն դրամ եկամուտ, 116 միլիարդ 232 միլիոն դրամ էլ ծախս է նախատեսվում:

Աննա­խադեպ ուռճացել է աշխատավարձային ֆոնդը՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40 %-ին: Այսինքն՝ փողի գրեթե կեսը կծախսվի ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ քաղաքի խնդիրների լուծմանը միայն մյուս կեսը կտան: Իսկ զարգացման 5-ամյա ծրագրում, ի դեպ, չկա դեռևս փետրվարին մեծ աղմուկ հանած «Հայրե­նիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, այնինչ քաղաքապետ Մարությանն այդ օրերին խոստանում էր այդ նախագծով թեթևացնել երթևեկությունը: 

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին