Շաբաթ, 21. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ժամանակին դրամաշնորհային ծրագրերում ներգրավված ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը ժամանակին լուրջ գործունեություն է ծավալել Սորոսի հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերով, ներկայումս բավականին ոգևորված ներգրավված է հայագիտական առարկաների դասավանդման դեմ ընթացող գործընթացներում։ 

«Փաստ» թերթի ձեռքի տակ է հայտնվել Հովհաննիսյանի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածներից մեկը, որտեղ նա բացահայտ քննադատում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման փաստը։ 

Ներկայացնենք մի հատված այդ հոդվածից. «Հաշվի առնելով ուսումնասիրությունը՝ պարզվում է, որ կրոնի ուսուցման մեթոդները նպատակաուղղված են Առաքելական եկեղեցու կողմից հայոց հավատքի համակարգը ներթափանցելուն, ինչն արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածով։ 

Հայ Առաքելական եկեղեցին շատ ակտիվ ուսուցանվում է դպրոցներում, ինչը իշխանությունների կողմից սատարված տարածված երևույթ է»: 

Սա ինքնին բավական խոսուն է և ցույց է տալիս, թե ոչ միայն այս առարկայի, այլև ընդհանրապես հայագիտական ուղղության առարկաների դեմ արշավը երբվանից է սկիզբ առնում ու որտեղից:

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին