Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Իմքայլական պատգամավորները համոզել են ջերմուկցիներին, որ գոնե թույլ տան տեխնիկան մտնի Ամուլսարի տարածք

«Հրապարակ» թերթը գրում է.

Ամուլսարի հարցով իմքայլական պատգամավորների եւ ջերմուկցիների փակ հանդիպման նախաձեռնողը եղել է վարչապետը: Նա պատգամավորներին հորդորել է, որ պարբերական հանդիպումներ կազմակերպեն ու համոզեն ջերմուկցիներին: Եվ սա վերջին հավաքը չի լինելու: Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ փակ հանդիպմանը չմասնակցեն բնապահպանները եւ քննարկումը չսրեն: Բայց այս քննարկումները հուսադրող չեն։

Չնայած ջերմուկցիներին խոստացել են, որ լավ կլինի՝ աշխատատեղեր կունենան, եւ ռիսկերի մասին խոսակցություններն էլ միֆ են, այլապես Հայաստանում ոչ մի հանք չէր շահագործվի, այդուհանդերձ, քննարկման որոշ մասնակիցներ անդրդվելի են մնացել եւ ասել են, որ չեն ապաշրջափակելու հանքի ճանապարհը: Համոզել են, որ գոնե թույլ տան տեխնիկան մտնի տարածք, տեսչական մարմիններն աշխատեն, ձյունը գալուն պես դա անհնար կլինի։ Ապարդյուն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին