Կիրակի, 22. 03. 2026

spot_img

Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ խաղաղ ճանապարհով. նպատակս` թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության մասին: «Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով: Նպատակս մեկն էր` թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն ու պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները 1,5 տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն արել: 

Ավելին երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Չի գործում իշխանությունների տարանջատման ու հավասարակշռության սկզբունքը:  Ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը: Իրականացվում են քաղաքական հետապնդումները: Պարբերական է դարձել ակտիվիստների ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը: Ատելության խոսքը հասել է մտահոգիչ չափերի: Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի ավելի լավ պետությու կառուցել: Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ:

Հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները, պաշտպանելու այն հավատն ու ակնկալիքները, որոնք ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում: Այո, ՀՀ-ում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Վստահեցնում եմ, որ մեզ համար առաջնային ու կենսական է եղել անվտանգության ու խաղաղության հարցերը ու դրա պատճառով միգուցե որոշ հարցեր ստորադասվել եմ»,- իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին