Կիրակի, 22. 03. 2026

spot_img

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Ի թիվս շատ հարցերի, երրորդ նախագահը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային ներկա փուլի մասին: Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին, Սերժ Սարգսյանը նշեց. «Արցախյան հակամարտության ներկայիս բակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով մասնակցել է արցախի ինքնապաշտպանական գործընթացին, ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած, անգամ վատ բանակցություն գերադասելի է պատերազմից: 

Շատ կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը ստանան միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք մենք ականատես ենք, թե ինչպես է Ադրբեջանը շարունակվում զինվել ու սպառնում Արցախին ու Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքուն կրկին լսի իմ այս ուղերձը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասաց Սարգսյանը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին