Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Դանիայի և Հայաստանի կառավարությունները կնքեն վիզաների տրամադրումը դյուրացնող համաձայնագիր

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ի խորհրդարանի նիստում օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 90 կողմ ձայնով:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Դանիայի Թագավորությունը չի ստորագրել 2012թ. ստորագրված ՀՀ-ի և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, որով նշված է, որ համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի նկատմամբ, և, որի ստորագրման ժամանակ կողմերը համատեղ, հայտարարությամբ, նպատակահարմար են համարել, որ Դանիայի և Հայաստանի կառավարությունները կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր»,- ասաց Ադոնցը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ.:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին