Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. «Լուսավոր Հայաստանը» դժգոհ է Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Իմ քայլի» ու «Լուսավոր Հայաստանի» միջև նոր «սագա» է հասունանում. ԼՀԿ-ում շատ դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից, մանավանդ, որ ամենակարևոր պահերին ԼՀ-ն կանգնում է իր կողքին, երբեմն անգամ՝ իր հեղինակության հաշվին, սակայն Փաշինյանը դույզն-ինչ քննադատություն անկարող է ընդունել։ «Եթե բյուջեն կազմվել է օրենքի, համամասնությունների ֆիսկալ խախտումով, չասեի՞նք»,- հարցրեց մեր զրուցակից ԼՀԿ-ականը: Դա՞ է Փաշինյանին վիրավորել։

«Այո և ոչ միայն։ Նաև այն, որ իրեն կոշտ քննադատել է իր կաբինետում աշխատած նախարարը, ու այն ժամանակ, երբ Հայաստանում չէ Էդմոն Մարուքյանը, վեր է կենում, նման պոպուլիստական հայտարարություններ է անում, թե ԼՀ-ն թող կանգնի, ուղիղ ասի` դե՞մ է աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, տերմինախեղդ չանի և այլն»:

Մանե Թանդիլյանն էլ արձագանքել էր՝ «ցավում եմ, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ դառնալ պետական գործիչ»: Հիմա ի՞նչ՝ դե՞մ եք քվեարկելու բյուջեին։ «Կընդունեն հարյուրից ավելի մեր առաջարկները, կողմ կքվեարկենք, ոչ` չենք քվեարկի»:

Ի դեպ, Ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեցինք` հակվա՞ծ են ընդունել «Լուսավոր Հայաստանի» առաջարկները։ Ասացին, որ խորհրդարանից դեռ չեն ստացել այդ առաջարկները, կստանան՝ կհասկանան: Հարցին` 4-օրյա ժամկետ չի՞ տրված դրանք ընդունելու համար, ասացին. «Առնվազն 4 օր. առանձնակի սահմանափակում չկա։ Ընդ որում՝ մենք չենք նայելու, թե դա ում առաջարկն է, նայելու ենք զուտ դրանց բովանդակությանը»:

Հիշենք․ բյուջեն անցնում է 50+1 ձայնով, ինչն «Իմ քայլն» ունի։ Սակայն, ըստ ԼՀ մեր աղբյուրի, Փաշինյանը ցանկանում է իր պաշտոնավարման մեկ տարին «դիմավորել» լայն կոնսենսուսով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին