Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն.Ինչ կապ կա Արցախի ընտրությունների և Մովսես Հակոբյանի ազատման միջև

«Իրատես» թերթը գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է միանգամից երեք զինվորականի` գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին իր երկու տեղակալների հետ։ Ուշագրավ է, որ այս փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ղարաբաղյան ընտրություններից առաջ սեփական վերադասավորումներն անել այնտեղ։

Հայտնի է, որ Մովսես Հակոբյանն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի քեռին է, իսկ վերջինս Արցախի նախագահի ընտրություններում սատարում եւ հովանավորում է Մասիս Մայիլյանին։ Թերթի աղբյուրի պնդմամբ, այս կադրային փոփոխությամբ Փաշինյանը Մայիլյանի դիրքերը թուլացնելու եւ Արայիկ Հարությունյանին ուժեղացնելու նպատակ ունի։

Ավելին, որոշ տեղեկություններով, նաեւ այսպիսի սցենար է գծվել. Արայիկ Հարությունյան` Արցախի նախագահ, Մասիս Մայիլյան` ԱԺ նախագահ։ Սակայն Մայիլյանը չի համաձայնել, քանի որ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունի։

Այս ֆոնին բավական հետաքրքիր է Բակո Սահակյանի լռությունը, նա բացահայտ չի ցանկանում առայժմ որեւէ մեկին աջակցել։ Փոխարենը Հայաստանի իշխանություններն են ոտուձեռ ընկել, տեսնես` ինչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին