Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Հոնկոնգի դատարանը ոչ սահմանադրական Է ճանաչել դիմակներ կրելու արգելքը. South China Morning Post

 Հոնկոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post թերթը:

Ավելի վաղ մի խումբ դեմոկրատներ բողոքարկել էին արտակարգ դրության դեպքում ձեռնարկվող միջոցների մասին հատուկ օրենքը: Այն Հոնկոնգի վարչակազմին օժտում է իր հայեցողությամբ ցանկացած միջոց ձեռնարկելու լիազորություններով արտակարգ իրավիճակների ծագման դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Այդ օրենքի շրջանակում էլ հենց դիմակներ կրելու արգելք էր սահմանվել:
Դատարանը վճռել Է, որ արտակարգ դրության դեպքում միջոցառումների մասին օրենքն «անհամատեղելի է» Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի Հիմնական օրենքի (Սահմանադրության) հետ:

Հոնկոնգի իշխանությունները դիմակներ կրելու արգելք էին սահմանել հոկտեմբերի 4-ի ցույցերի ու հանրային միջոցառումների ժամանակ: Նորամուծությունը կոչված էր զսպելու հանրային անկարգությունները մեգապոլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին