Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

Ֆրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ տասնյակը գլխավորում է Հայաստանը

Ֆրանսիական «Evaneos » տուրիստական գործակալությունը ներկայացրել է 2020 թվականի տուրիստական թոփ ուղղությունները, Հայաստանն առաջին տեղում է: rtbf.be կայքի փոխանցմամբ, այն ժամանակ, երբ շատերը վայելելու են 2019 թվականի վերջին հանգստի հնարավորությունը՝ կապված սուրբծննդյան տոների հետ, «Evaneos » տուրիստական ընկերությունն հրապարակում է 2020 թվականի այն ուղղությունների ցանկը, որտեղ պետք է այցելել:  Համաձայն այդ ցանկի, որն առաջարկել է The Daily of Tourism-ը, Հայաստանը թոփ տասնյակի առաջին տեղում է:

«Երկիր, որտեղից սերում են Շառլ Ազնավուրի արմատները, ունի բավարար հնարավորություններ գրավելու ամենատարբեր զբոսաշրջիկների: Ինչպես նրանց, ովքեր նախընտրում են գեղեցիկ եկեղեցիները, այնպես էլ այն ճանապարհորդներին, որոնք փնտրում են բաց հորիզոններ: 2020 թվականը կլինի քաղաքակրթությունների խաչմերուկների բացահայտում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է կայքը:

Առաջարկվող ուղղությունների ցանկում է Ուզբեկստանը, Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին