Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ անսարքության պատճառով. CNN

Ինքնաթիռը, որում գտնվում Էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքության հայտնաբերման պատճառով: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

CNN-ի տեղեկատվությամբ՝ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռիչք կատարեր Նյու Յորք – Վաշինգտոն երթուղով: Սակայն այն պահին, երբ հանրանավն արդեն գտնվում էր տերմինալից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, վերգետնյա ծառայությունների աշխատակիցները նկատել են ծուխ եւ ինքնաթիռի դետալ են հայտնաբերել գետնին: Օդանավը վերադարձել է տերմինալի մոտ:

Հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ ուղեւորներին, որոնց թվում եղել Է նաեւ Քլինթոնը, առաջարկվել Է նստել մեկ այլ ինքնաթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին