Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ

Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարեւոր օբյեկտի շրջակա տարածքը: Այս պահին կայանն էլեկտրաէներգիա Է մատակարարում Ռաքայի եւ Հալեպի նահանգներին, ՀԷԿ-ի հզորությունը կազմում է շուրջ 630 մեգավատ:

էլեկտրաէներգիայով Հալեպի նահանգի մատակարարումն առանձնապես կարեւոր է, քանի որ նահանգի մայրաքաղաքը երկրի տնտեսական եւ ինդուստրիալ մայրաքաղաքն է: Ներկայումս Սիրիայի իշխանություններն այն ակտիվորեն վերականգնում են:Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ էր անցել երկրում ամենամեծ ՀԷԿ-ը Թաբքա քաղաքում (Ռաքայի նահանգ):

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին