Ինքնաթիռը, որում գտնվում Էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքության հայտնաբերման պատճառով: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
CNN-ի տեղեկատվությամբ՝ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռիչք կատարեր Նյու Յորք – Վաշինգտոն երթուղով: Սակայն այն պահին, երբ հանրանավն արդեն գտնվում էր տերմինալից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, վերգետնյա ծառայությունների աշխատակիցները նկատել են ծուխ եւ ինքնաթիռի դետալ են հայտնաբերել գետնին: Օդանավը վերադարձել է տերմինալի մոտ:
Հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ ուղեւորներին, որոնց թվում եղել Է նաեւ Քլինթոնը, առաջարկվել Է նստել մեկ այլ ինքնաթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






