Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

ԵՊՀ ամբիոնի վարիչը շահավետ է համարում Արայիկ Հարությունյանի հետ դասախոսների հանդիպումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի ու դասախոսների հետ հանդիպումը, քննարկումը ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը շահավետ է համարում: Ըստ նրա՝ դրա ապացույցներից մեկն այն է, որ աշխատանքային նախագծի վերաբերյալ ինչպես իրենց, այնպես էլ բուհի դիտարկումները, առաջարկությունները որոշ չափով հաշվի են առնվել: Դա վերաբերում է բուհերի համակարգի իրավական կառավարմանը:

Նախատեսվում է դեկանների, ոչ թե նշանակում ռեկտորների կողմից, այլ ընտրություն: Դա լուրջ առաջընթաց քայլ է, ինչը կարող է հույս ներշնչել, որ հետո ձևավորվող ակադեմիական խորհուրդը, որը նախկինում կոչվում էր բուհերի գիտական խորհուրդ, իր քննարկումներում ավելի առարկայական կլինի՝ կապված Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հարցի հետ: Ամեն դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ Հայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, գոնե առայժմ ամրապնդվի, մինչև մենք կունենանք բավարար չափով համակարգված հանրակրթություն: Այսինքն՝ ավագ դպրոցը կկատարի իր դերը»,- ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին