Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Սիրիայում պայթյուն է որոտացել Թուրքիայի հետ սահմանի մոտ. կա 18 զոհ

Սիրիայի հյուսիսային շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Էլ-Բաբ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 27-ը տուժել են: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ իր թվիթերյան էջում հայտնել էր 10 զոհի և 15 տուժածի մասին: Գերատեսչության տվյալներով՝ ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կայարանի մոտ: Նախարարությունը պնդում է, որ պայթյունը կազմակերպել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, գրում է tert.am-ը: 

Ինչպես հայտնում է աղբյուրը, Էլ-Բաբը 2016-ին իրականացված «Եփրատի վահան» թուրքական ռազմարշավի արդյունքում «ամբողջությամբ ազատագրվել էր Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներից»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին