Սիրիայի հյուսիսային շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Էլ-Բաբ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 27-ը տուժել են: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ իր թվիթերյան էջում հայտնել էր 10 զոհի և 15 տուժածի մասին: Գերատեսչության տվյալներով՝ ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կայարանի մոտ: Նախարարությունը պնդում է, որ պայթյունը կազմակերպել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, գրում է tert.am-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Էլ-Բաբը 2016-ին իրականացված «Եփրատի վահան» թուրքական ռազմարշավի արդյունքում «ամբողջությամբ ազատագրվել էր Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներից»:






