Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը. Իտալիայում ՀՀ դեսպանությունն

Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցություն  է հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը, ուշադրությամբ հետևում է ստացվող լուրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:
Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։Քեզ հետ ենք, Վենետիկ»,-նշված է գրառման մեջ:

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ, շինություններ: 

Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության մայրավանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը, բարեբախտաբար, չեն տուժել, սակայն գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղանատուն: «Եկեղեցին ևս հեղեղվել է կես մետր ջրով: Վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն առավոտյան պարզ դարձավ, որ հարավային հատվածում պարսպապատը քանդված է: Վնասվել է նաև վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավը»,-հայտնել էր Հայր Համազասպ Քեշիշյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին