Հինգշաբթի, 19. 02. 2026

spot_img

Ժողովրդի մեծ վստահությամբ իշխանության եկած ու նույն այդ ժողովրդին արհամարհող ու ծաղրող իշխանությունը ավելի ցավոտ է հեռանալու

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բողոքի ցույցերը շարունակվում են: Նախարարնՙ արհամարհում: Հրաժարական տալու հիմք չի տեսնում: Երիտասարդների պայքարը որակում է որպես քաղաքական:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիակատար սատարում է Արայիկ Հարությունյանին: Նախարարին անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից է տրվել աշխատելու և այդ ցույցերը, ըստ էության, արհամարհելու կանաչ լույսը: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն իր վրա է վերցնում նախարարության գործառույթները, հետևաբարՙ ցանկացած բացթողում համարում սեփականը: Այս պարագայում, նստացույց ու բողոքի գործողություններ անողների կարծիքով, պետք է նաև հեռանա ինքը Փաշինյանը:

Օրեր առաջ, երիտասարդներից մեկը Փաշինյանին մետրոյի տոմս տվեց, որպեսզի վերջինս այն փոխանցի նախարարին: Նպատակը, որպեսզի Արայիկ Հարությունյանը մետրոյով շրջի ու տեսնի թե ինչ են մտածում իր մասին:

Նախկին իշխանության օրոք նման բողոքի ցույցերը, հատկապես ընդդիմության կողմից, հանգեցնում էին պաշտոնյայի հրաժարականին: Այսօրվա Կառավարությունը, ինչպես Փաշինյանն է ասում, ժողովրդի Կառավարությունը, ոչ միայն չի արձագանքում , այլև համացանցային տիրույթում բարձր մակարդակով ծաղրում է նույն այդ ժողովրդին:

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը մեկ օրում չի առաջացել: Մեկուկես տարվա պաշտոնավարման ընթացքում, Հարությունյանը բազմաթիվ խնդրահարույց նախագծեր է մշակել, իմնարկներ լուծարել, բուհերում լարվածություն առաջացրել և այլն: Ուսանողների, երիտասարդների այսօրվա պահանջը բնական արձագանքն է տեղի ունեցած քաղաքական գործընթացներին:

Արայիկ Հարությունյանի հրաժարականին կողքին պահանջում են նաև Արտաքին գործերի նախարարի հրաժարականը: Պատճառը վերջին հարցազրույցում արտաքին գերատեսչության ղեկավարի արտահայտած մտքերն էին, որոնք, ըստ ընդդիմախոսների, բարձր մակարդակի դիվանագետի մտքեր չէին, այլՙ շարքային կուսակցական քարոզչի: Երիտասարդները ճամպրուկներ փոխանցեցին նախարարությունՙ հորդորելով նախարարին իրերը հավաքել ու գնալ տուն:

Օրվա իշխանությունները պարտավոր են համարժեք արձագանքել հասարակության օրեցօր աճող բողոքներին, այդկերպ օբյեկտիվ գնահատական տալով երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Հետհեղափոխական թմբիրից շատերը դուրս են եկել: Գնալով հասարակության բողոքը ավելանում է: Ուզի՞ դա իշխանությունը, թե՞ ոչ: Ցանկացած իշխանություն, եթե օբյեկտիվ չի գնահատում երկրում կատարվողը, դատապարտված է մնալ գերության մեջ: Ժողովրդի մեծ վստահությամբ իշխանության եկած ու նույն այդ ժողովրդին արհամարհող ու ծաղրող իշխանությունը կամ առաջնորդը ավելի ցավոտ է հեռանալու:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին