Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Հայաստանում ՉԺՀ դեսպանը պարգևներ հանձնեց չինարենը դասավանդողներին և ուսումնասիրողներին

 Հայ-չինական բարեկամության դպրոցում նոյեմբերի 15-ին Հայաստանում Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը պարգևներ և վկայականներ հանձնեց չինարենը դասավանդողներին և ուսումնասիրողներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, չինարեն դասավանդողները, ուսանողները և ուսուցիչները:

Դեսպան Էրլունը հույս հայտնեց, որ մրցանակները կնպաստեն չինարեն ուսումնասիրողների արդյունավետ աշխատանքին, որն իր հերթին կնպաստի հայ-չինական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

«Երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով Կոնֆուցիոսի ինստիտուտը, ինչպես նաև Հայ-չինական բարեկամության դպրոցը խթանում է չինարենի դասավանդման և ուսուցանման որակի անընդհատ զարգացմանը: Այս պահին Հայաստանում չինարեն սովորում են 2800 մարդ, իսկ Կոնֆուցիոսի ինստիտուտի դասընթացները կազմում են տարեկան 130 դաս, ինչն ինձ հաճելիորեն զարմացրեց: Շեշտեմ, որ այս պահին Հայաստանում է գտնվում 30-ից ավել ազգությամբ չինացի ուսուցիչ և կամավոր»,- ընդգծեց  Էրլունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի կարծիքով` չինարենի ուսումնասիրությունը լավագույն ճանապարհն է Չինաստանի լեզվամշակույթը հասկանալու համար:

«Հայաստանում առկա հետաքրքրվածությունը չինարենի նկատմամբ լավագույն դրսևորումն է, թե ինչ մեծ կարևորություն է տրվում հայ-չինական բարեկամական հարաբերություններին: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում մշակույթների մասին կարող ենք իմանալ, տեղեկանալ և տիրապետել միայն լեզվի ուսումնասիրությամբ»,- շեշտեց Անափիոսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին