Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Կատալոնիայի անկախության կողմնակիցները բողոքի նոր ակցիաներ են պլանավորում նոյեմբերի 16-ին

Կատալոնիայի անկախությանը ձգտող արմատական շարժումը հայտարարել Է նոյեմբերի 16-ին բողոքի նոր ակցիաներ անցկացնելու մասին եւ խոստանում Է «լիակատար շրջափակում» իրականացնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս շաբաթ օրը պատրաստվեք շրջափակման»,-ասված Է Հանրապետության պաշտպանության կոմիտեների՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ. ակցիաների անցկացման ժամանակի եւ վայրի մասին նրանք պատրաստվում են տեղեկացնել սոցիալական ցանցերում:

Շարժումը, որը ձգտում Է հասնել Կատալոնիայի անկախության, հորդորել Է իր կողմնակիցներին՝ հարմար հագուստ հագնել՝ «առանց խորհրդանշանների», ուտելիքի եւ ջրի պաշար ունենալ:Այս շաբաթ արմատականները մյուս՝ «Դեմոկրատական ցունամի» շարժման հորդորով երեք օր շրջափակել Էին Իսպանիայից Ֆրանսիա տանող ճանապարհը, ձերբակալվել Էր 19 մարդ: Ոստիկանությունը հետաքննություն Է անցկացրել գրեթե երեսուն մարդու, այդ թվում՝ ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռայի երկու զարմիկների նկատմամբ. նրանց գործերը քննելու Է դատարանը:Ակցիաների մասնակիցներն այս շաբաթ նաեւ ամեն գիշեր փակում են ճանապարհները Բարսելոնայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին