Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել՝ QR կոդը սատանայի հետ կապ ունի՞, թե ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում պարզել՝ ի վերջո, QR կոդը սատանայի հետ կապ ունի՞, թե ոչ: Այդ մասին Վարչապետը նշեց կառավարության նիստում:

«Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա պետք է պարզվի, որովհետև դա անվտանգության խնդիր է: Ով այդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել, և հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետևանք չի մնում, մենք պետք է 100 տոկոսով անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձևակերպում»,- հավելեց կառավարության ղեկավարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին