Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երեւանում հավաքել իր աղբամանները, որպեսզի հանձնի բանկին

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երեւանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաեւ աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»:

Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե գրավադրված գույքին տեր չեք կանգնել։ Դեռ այն ժամանակ, երբ «Սանիթեքը» գործում էր, աղբամանները հաճախ այրում եւ վնասում էին, հիմա, երբ Երեւանի աղբահանությամբ զբաղվող ընկերությունն իր աղբամաններն է տեղադրել եւ «Սանիթեքի» աղբամանները շրջել է, դրանք մնացել են անտեր ու չեն օգտագործվում։ Ընկերությունը ծանուցել է բանկի ներկայացուցիչներին, որ գան եւ մասնակցեն աղբամանների հավաքել-հանձնելու գործընթացին։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին