ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան միասին ծառ տնկեցին ԱԺ բակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ին խորհրդարանների նախագահները համատեղ ծառատունկն իրականացրին ընդլայնված կազմով երկկողմ հանդիպումից հետո:
Խորհրդանշական եղևնին տնկելուց հետո Դարիգան Նազարբաևան նշեց, որ կփորձի ամեն տարի այցելել Հայաստան ու խնամել իր կողմից տնկված ծառը:
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան ընգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը:






