Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Արարատ Միրզոյանը հիմք չի տեսնում Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սատարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ նախագահը հայտնեց նոյեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Ես կարծում եմ, որ այն թեզերը, որոնք Հարությունյանը հրապարակ է բերել, և որոնց համար հիմա կա քննարկման այս առիթը, համընկնում են նաև իմ պատկերացումներին: Հրաժարականի պահանջի հիմք, ես կարծում եմ, բացարձակապես չկա»,- ասաց Միրզոյանը:

ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին