Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. ԲՀԿ-ն կոշտացրել է պահվածքը. դառնում է ուժեղ ընդդիմություն

«Հրապարակ» թերթը գրում է.

Վերջին շրջանում ԲՀԿ-իշխանություն փոխհարաբերություններում  նկատելի կոշտությունը ոչ այնքան Գեւորգ Պետրոսյանի առաջ քաշած օրակարգով է պայմանավորված, որքան որ՝ ավելի խորը արմատներ ունի։ Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արտաքին ազդակներ է ստացել արմատական ընդդիմություն դառնալու մասին, մասնավորապես Ռուսաստանից հասկացրել են՝ թույլ չեն տա, որ նախկինի նման համապարփակ աջակցություն ցուցաբերեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ, ինչպես անցյալում, մեկ էլ հանկարծ կոալիցիա մտնեն։

Հիմա Ռուսաստանին պետք է, որ Հայաստանում ուժեղ ընդդիմություն ձեւավորվի, եւ այդ դաշտում ԲՀԿ-ն անելիք ունի։ Այս ազդակներից հետո ԲՀԿ-ն կոշտացրել է պահվածքը։ Առաջին ատամը երեկ ցույց տվեցին՝ միաձայն տապալելով ԱԺ նախագահի՝ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու առաջարկով նախագիծը եւ հայտարարեցին նաեւ, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծին դեմ են քվեարկելու։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին