Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Ուսանողները Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթ են իրականացրել

Ուսանողական հանրահավաքի մասնակիցները տեղեկատվական երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներում: Ուսանողներն անցել են Հանրապետության հրապարակով, Հյուսիսային պողոտայով, ապա վերադարձել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ, գրում է news.am-ը: 

Ուսանողները բարձախոսով հայտարարում են, որ նախարար Արայիկ Հարությունյանի գործողությունները չեն համապատասխանում ազգային դաստիարակության ոգուն եւ տրամաբանությանը, եւ պահանջում են նախարարի հրաժարականը: «Արայիկ, հեռացիր»,- բղավում են ուսանողները:    

Հիշեցնենք, որ ուսանողների կտրուկ գործողությունների առիթ է հանդիսացել բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը։ Կրքերն էլ ավելի սրվեցին տրանսգենդեր Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի եւ «Ու զանգ եւ զանգ» տարօրինակ բեմականացման համար խոշոր գումարներ տրամադրելու որոշումից հետո։

Նախագիծը նախատեսում է հրաժարվել բուհերում հայոց լեզվի եւ պատմության պարտադիր ուսուցումից, Գիտությունների ակադեմիայի լուծարում, բուհերի անկախության զգալի սահմանափակում։ Այսօր Երեւանի պետական համալսարանի դասախոսները մեկօրյա գործադուլ են արել՝ ի նշան ուսանողների հետ համերաշխության։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին