ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացրած բացարկի միջնորդության քննությունը կշարունակվի նոյեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, գրում է tert.am-ը:
Դատախազի բացարկի միջնորդությունը ներկայացրել են Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Հայկ Ալումյանը:
Ավելի վաղ Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, որը մերժվեց:
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:






