Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցները նշել են հակամարտության գոտում կայունության պահպանման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին