Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. «Իմ քայլում» արդեն Արայիկ Հարությունյանի չազատված աթոռի հավակնորդներ կան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արայիկի հրաժարականի «ավետիսը» ոչ այնքան հակահեղափոխականների մոտ է աժիոտաժ առաջացրել, որքան մեր թիմում»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ նկատի ունեք։ «Արայիկը Նիկոլի համար Վանեցյան, Օսիպյան չէ, նա նրա «սմերտնիկն» է, ու ոչ մի գնով Նիկոլը նրան չի հանձնի, բայց ոնց երեւում է` ՀՅԴ-ն ու «կից» ուժերը ձեռ չեն քաշելու, այդ իսկ պատճառով թիմում արդեն պատրաստություններ են տեսնում` Արայիկի տեղը զբաղեցնելու։

Ամենաակտիվն Արարատ Միրզոյան-Վահան Կոստանյան-Հովհաննես Հովհաննիսյան տրիադան է, որ ցանկանում է նախարար դարձնել Հովհաննես Հովհաննիսյանին։ Թվացյալ ցուցադրում են, թե պաշտպանում են Արայիկին, իրականում շատ նուրբ բզբզում են։

Մյուս խումբը սորոսականներն են. սրանք էլ «բրթում» են փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին։ Արայիկն այդ ամենը հասկանում է ու դրանից ավելի վատ է զգում, քան «անդաստիարակ» ՀՅԴ-ից, չնայած իր թեւը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, նույնպես ձեռները ծալած չի նստել, անում է ամեն ինչ, որ հանկարծ Արայիկը հրաժարական չտա․ չմոռանանք, որ Արսենին նախարար է բերել Արայիկը»:

ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը հարցին, թե հրաժարականի դեպքում նախարարի հավանական թեկնածուներից մեկը ի՞նքն է, ասաց. «Արայիկ Հարությունյանի թեման ընդհանրապես չի քննարկվում. պետք չէ նման հարցադրում անել»: Ասում են` երբեք մի ասա՝ երբեք։ «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Հարությունյանի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող` անգամ հեռավոր օրակարգում»:

Բայց չէ որ ձեր թիմն ասել է` ժողովրդի կարծիքը ձեզ համար ամենակարեւորն է։ «Ժողովուրդն իր կամքն արտահայտել է 2018-ի դեկտեմբերի ընտրություններին, որի հիմքով ձեւավորվել է կառավարություն: Ես չեմ կարծում, որ բողոքավորները ողջ ժողովուրդն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին