Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Իշխող թիմը դժվար վիճակում է. ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության խայտառակ տապալումից հետո ոչ ոք չի համաձայնում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Բարձրագույն դատական խորհրդի կազմում 10 անդամներից 5-ը պետք է դատավոր լինեն, մյուս 5-ը՝ գիտնական: ԲԴԽ 2 աթոռը՝ 1 դատավորի եւ 1 գիտնականի, տեւական ժամանակ է՝ թափուր է:

Թերթի տեղեկություններով՝ դատական համակարգն ու իշխող թիմը դժվարին իրավիճակում են հայտնվել, թեկնածուների որոնումների մեջ են: Մի քանի թեկնածուների առաջարկ են արել, որոնք, սակայն, մերժել են:

Բանն այն է, որ ամռանը՝ «Իմ քայլ»-ի ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության խայտառակ տապալումից հետո, շատերը չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ:

Եվ «Իմ քայլը» խմբակցությունը, ըստ թերթի աղբյուրների, այժմ նույնիսկ դիմել է իրավապահներին՝ ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին ու Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով համակարգից ԲԴԽ թեկնածու առաջարկել՝ բարձր մասնագիտական որակներով ու մեծ փորձառությամբ: Ու հիմա էլ իրավապահներն են գործին խառնվել:

Մինչ նրանք փնտրտուքի մեջ են, թերթի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում, որ ԱԺ-ն ԲԴԽ անդամ ընտրի մի մասնագետի, որը դատական դեպարտամենտից է, փորձառու երիտասարդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին